Ֆրանսիան ներգրավվում է ՀՀ-ում COP17-ի կազմակերպչական և տեխնիկական աջակցությանը

Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում հանդիպեցի Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով դեսպան  Բարբարա Պոմպիլիի հետ։ Այս մասին նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել երկու երկրների միջև բնապահպանական համագործակցության ընթացիկ օրակարգային հարցերին և առաջիկա անելիքներին։

Հանդիպման առանցքում կրկին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերն էին։

Տիկին Պոմպիլին վերահաստատեց, որ Ֆրանսիան պատրաստ է  լիակատար աջակցությունը հայտնել մեր երկրին՝ COP17-ի բարձր մակարդակով կազմակերպման և նախապատրաստման ուղղությամբ՝ ներառյալ կազմակերպչական ու տեխնիկական աջակցություն և միջազգային գործընկերների հետ բանակցային ուղղությամբ աշխատանք։

Անդրադարձանք նաև արդեն ձևավորված համագործակցությանը․ 2016 թվականից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  Ֆրանսիայի Միջազգային ջրային գրասենյակի հետ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նախարարության համակարգում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությունը Météo-France-ի և Météo-France International-ի հետ։

Հանդիպումն ամփոփելով՝ վերահաստատեցի մեր պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ֆրանսիական կողմի հետ՝ COP17-ի հաջող կազմակերպումը դարձնելով Հայաստանի միջազգային ներգրավվածության և կենսաբազմազանության պաշտպանության օրակարգի առաջխաղացման կարևոր հարթակ»,-նշվում է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն