Մասկը Ֆրանսիայում X-ի գրասենյակի խուզարկությունը քաղաքական հարձակում է անվանել | news.am

news.am Վիրտուալ հարթակի սեփականատեր Իլոն Մասկի խոսքով՝ X-ի Փարիզի գրասենյակի վրա կատարված հարձակումը քաղաքական հարձակում է։

«Սա քաղաքական հարձակում է», – գրել է Մասկը X-ում՝ մեկնաբանելով սոցիալական ցանցի Փարիզի գրասենյակի վրա կատարված հարձակումների մասին գրառումը։

Հիշեցնենք՝ Փարիզի դատախազությունը հայտնել էր Ֆրանսիայում X սոցիալական ցանցի գրասենյակներում խուզարկություն իրականացնելու մասին՝ Եվրոպոլի և Ֆրանսիայի ժանդարմերիայի կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման հետ համատեղ։ Ինչպես հստակեցնում է AFP-ն, սա կապված է 2025 թվականի հունվարին սոցցանցի դեմ սկսված հետաքննության հետ, որը հարուցվել է դրա ալգորիթմների աշխատանքի վերաբերյալ բողոքներից հետո։ Հետաքննությունը կապված է նաև ներկառուցված Grok չատ-բոտի դեմ ներկայացված բողոքների հետ՝ Հոլոքոստի ժխտման հետ կապված նյութերի հրապարակման, ինչպես նաև սեքսուալ բնույթի արհեստականորեն ստեղծված պատկերների պատճառով։

Բացի այդ, Փարիզի դատախազությունը հարցաքննության է կանչել Իլոն Մասկին և սոցցանցի նախկին գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոյին. հարցաքննությունը նշանակված է ապրիլի 20-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն