ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին

Հայաստանի ԱԳՆ խոսնակը ողջունել է Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

«Մենք ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության վերաբերյալ:

Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, որոնք կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրել է X-ի իր էջում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն