civilnet.am Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Փաստաթուղթը, որն ընդունվել է 183 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ ապահովելու նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը։
Բանաձևը, որը ներկայացվել էր Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լորան Վոքիեի կողմից և համահեղինակվել բազմաթիվ պատգամավորների կողմից, արձանագրում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ շարունակվող դատավարությունները հանդիսանում են Հայաստանի գոյության ժխտմանն ուղղված Ադրբեջանի համակարգված քաղաքականության մաս։ Ըստ ընդունված տեքստի՝ այս գործողությունները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բնաջնջմանն ուղղված քաղաքականության և հայկական պատմական ու մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման շարունակությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում