Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել | factor.am

factor.am  Երուսաղեմում Իսրայելի և Ադրբեջանի միջև արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը Երուսաղեմում ստորագրել են Իսրայելի արհեստական ​​բանականության ազգային վարչության ղեկավար, գեներալ Էրեզ Էսկելն ու Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ։

Կողմերը ծրագրում են խորացնել համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները՝ օգտագործելով արհեստական ​​բանականությունը։ Գործընկերությունը կներառի գերհամակարգչային ենթակառուցվածքներ, արհեստական ​​բանականության կիրառումը քաղաքացիական կարևոր ոլորտներում, մարդկային կապիտալի զարգացում և համատեղ գիտական ​​հետազոտությունների անցկացում։

«Արհեստական ​​բանականությունն ապագայի գործիք չէ, այլ ներկայի։ Մենք պետք է ապահովենք, որ այս ոլորտում առաջատար երկրների շարքում ենք, և ես հավատում եմ, որ միասին կարող ենք շատ ավելիին և ավելի լավ արդյունքների հասնել»,- ասել է  Իսրայելի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն