2025-ին Հայաստանից հեռացել է 15,000 արցախցի | civilnet.am

civilnet.am  Ըստ ԱԱԾ-ի՝ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել  է 46,030 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 30,901-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,129 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան:

2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն երկրից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը պահպանվում էր հարաբերական կայուն՝ 11,000-12,000-ի սահմաններում: Սակայն 2025-ի մայիսից նկատվում է արտահոսքի նոր ալիք. ընդամենը մի քանի ամսում չվերադարձողների թիվն ավելացավ շուրջ 4,000-5,000-ով՝ օգոստոսին հասնելով 16,735-ի: Այս միտումը ժամանակագրական առումով համընկավ արցախցիների «40+10 հազար» դրամ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցման և դրա թիրախային դառնալու հետ: Թեև 2025-ի ամռանն արտահոսքը հասել էր գագաթնակետին, տարեվերջին պատկերը որոշակիորեն կայունացավ. 2026-ի հունվարի 1-ի դրությամբ չվերադարձածների թիվը նվազել է մինչև 15,129՝ շնորհիվ վերադարձողների տեմպի ավելացման։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն