Կանադան հայտարարել է, որ երկրին միջուկային զենք պետք չէ | 1lurer.am

1lurer.am  Կանադայի իշխանությունները շահագրգռված չեն միջուկային զենք ստանալու հարցում, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դևիդ ՄըքԳինթին՝ գրել է The Globe and Mail-ը:

«Կանադան բացարձակապես մտադրություն չունի միջուկային զենք ունենալ»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրի կառավարությունը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, որին Կանադան միացել է 1960-ականների վերջին։

Նախարարը նշել է, որ կառավարությունը մտադիր է վերակառուցել և վերազինել երկրի զինված ուժերը։

2025 թվականին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որոշում է կայացրել առաջիկա հինգ տարում 84 մլրդ դոլար հատկացնել պաշտպանության կարիքներին: Դա ամենամեծ ծախսն է 1950-ականներից ի վեր։ Գումարը կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը, ճշգրիտ հարվածներ հասցնելու միջոցների ձեռքբերմանը, հնացած ենթակառուցվածքների արդիականացմանը, կիբեռանվտանգությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն