«Արտաքին միջամտությունը Իրանի ներքին գործերին, լուրջ ռիսկեր կստեղծի տարածաշրջանի համար». Էրդողան | azatutyun.am

azatutyun.am  «Արտաքին միջամտությունը Իրանի ներքին գործերին, լուրջ ռիսկեր կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար», – այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ Կահիրեում տված համատեղ ասուլիսում։

Էրդողանը ընդգծել է, որ Իրանի շուրջ վիճահարույց հարցերի, այդ թվում՝ միջուկային խնդրի, ամենաընդունելի տարբերակը դիվանագիտական լուծումն է։

Ավելի վաղ Անկարան իր միջնորդությունն էր առաջարկել ԱՄՆ-ի ու Իրանի միջև՝ հարթակ տրամադրելով բանակցությունների համար։ Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ Թեհրանը ամերիկյան կողմից խնդրել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։ Ըստ նախնական տեղեկությունների, դրանք տեղի կունենան առաջիկա ուրբաթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն