shantnews.am Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանի հետ հնարավոր բանակցությունների օրակարգում պետք է ներառվեն ոչ միայն միջուկային հարցեր, այլև հրթիռային և մարդու իրավունքների հարցեր։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Որպեսզի բանակցությունները իսկապես հանգեցնեն իմաստալից բանի, դրանք պետք է ներառեն որոշակի հարցեր», – ասել է նա։ Այդ հարցերի թվում նա նշել է բալիստիկ հրթիռների հեռահարությունը, Իրանի աջակցությունը տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին, ինչպես նաև «նրա միջուկային ծրագիրը և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը»։