ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը, ժամը 10:00-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար», – X-ում գրել է նա։

Ավելի վաղ Անկարան իր միջնորդությունն էր առաջարկել ԱՄՆ-ի ու Իրանի միջև՝ հարթակ տրամադրելով բանակցությունների համար։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ Թեհրանը ամերիկյան կողմից խնդրել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն