Դատարանն ուժի մեջ է թողել ադրբեջանցի ակտիվիստ Սամեդովի վերաբերյալ որոշումը | azatutyun.am

azatutyun.am Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր չի բավարարել ակտիվիստ, հետազոտող Բահրուզ Սամադովի բողոքը՝ նրան փակ ռեժիմի Ումբակիի բանտ տեղափոխելու որոշման դեմ։ Ումբակիի քրեակատարողական համալիրը համարվում է ավելի խիստ կանոններով կառավարվող բանտ, քան մյուսները։

Ըստ ակտիվիստի հարազատների՝ Սամադովը դատարանի որոշումից հետո հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին։

Բաքվի դատարանն անցած տարի 15 տարվա ազատազրկման էր դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր Սամեդովին՝ նրան մեղավոր ճանաչելով Հայաստանի օգտին լրտեսության համար։ Ինքը Սամեդովը մեղադրանքը չի ընդունել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն