«Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել» | azatutyun.am

azatutyun.am «Կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու», – ասում է ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդին, ում իր կամքին հակառակ տարել են ԱԱԾ, 4 ժամ հարցաքննել ու «սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության»։

Երևանում վարձակալած նրա բնակարանի դուռը հայաստանցի իրավապահները ոչ թե թակել, այլ ուժով են փորձել բացել. «Առավոտյան ժամը 10-ին Ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն, նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել, կանչել էին նաև տանտիրոջը։ Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ»։

Անցած տարեվերջից Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերից հետո Ռեյհանեն տասնյակ իրանցիների հետ ամեն երեկո գալիս է սեփական երկրի դեսպանատան մոտ, արդարություն պահանջում հայրենակիցների համար, որոնցից հազարավորներին վարչակազմը սպանել կամ բանտարկել է։ Իսլամական Հանրապետության ճնշումների միջով անցած կինը չի հասկանում՝ ինչպե՞ս կարող են նույն մեթոդները բանեցվել մի երկրում, որն իրեն ժողովրդավար է հայտարարում։

«Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ՝ ո՛չ իրական կյանքում, ո՛չ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ, ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ», – պնդում է նա:

Երբ ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները , նրա խոսքով, սկսել են ծաղրել՝ որպես այլընտրանք առաջարկելով մարդու իրավունքների ոտնահարմամբ ու ընդդիմախոսների դեմ ճնշումներով հայտնի մեկ այլ երկիր՝ Ադրբեջանը. «Ինձ ծաղրում էին, իրար մեջ ծիծաղում էին՝ ասելով «արի սրան Ադրբեջան ուղարկենք»։ Ես ասացի, որ Ադրբեջանն այս երկրի (Հայաստանի) հետ խնդիրներ ունի, և ես չեմ ուզում նման տեղ գնալ, ես ուզում եմ մնալ Հայաստանում։ Գիտեմ, որ այս ամբողջ ճնշումը գալիս է Իրանի կողմից, բայց բողոքի ցույցի դուրս գալն իմ իրավունքն է, եթե սա ժողովրդավարական երկիր է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն