Արաղչին բանակցություններ է վարել Օմանի իշխանությունների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել օմանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների նախաշեմին: Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

Նշվում է, որ Արաղչիին ուղևորության ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի փոխնախարարներ Մաջիդ Թախտ Ռավանչին և Համիդ Ղանբարին, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում կվարեն բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանի պատվիրակությունը կգլխավորի Աբբաս Արաղչին, Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն