Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում ընդգծել է՝ երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Իրանն ու Միայցալ Նահանգները Մասկատում վճռորոշ բանակցություններ են անցկացրել Օմանի միջնորդությամբ՝ վերջին ամիսներին աճող լարվածության ֆոնին։ Իրանի արտգործնախարարը դրանք արդյունավետ է բնորոշել, միաժամանակ պնդել՝ Թեհրանն ընդգծել է, որ ցանկացած երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից։

Արաղչին նաև նշել է, թե այս հանդիպումից հետո կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում՝ հետագա քայլերը որոշելու համար։

«Օգտակար էր քննարկել և բացահայտել հնարավոր առաջընթացի ոլորտները»,-X-ում գրել է Օմանի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե կողմերն այս հանդիպմանը համաձայնության չհասնեն, «վատ բաներ հավանաբար կպատահեն»:

Սպիտակ տան խոսնակն էլ պնդել էր, թե «ԱՄՆ նախագահն իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ՝ դիվանագիտությունից բացի՝ որպես աշխարհում ամենաուժեղ բանակի գլխավոր հրամանատար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն