azatutyun.am Այսօր՝ Թեհրանի հետ Օմանում այսօր տեղի ունեցած անուղղակի բանակցություններից ժամեր անց, Վաշինգտոնը հայտարարեց Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք, ըստ Պետքարտուղարության, զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։
Բացի այդ՝ պատժամիջոցներ են սահմանվել իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող կամ նրանց հետ փոխկապակցված 15 կազմակերպությունների նկատմամբ։
Նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է կրճատել իրանական ռեժիմի նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը՝ վարչակազմի նկատմամբ առավելագույն ճնշման արշավի շրջանակներում»,- հայտարարության մեջ ասել է Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթը։