ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին. Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, եթե հարձակման ենթարկվի տարածաշրջանում կենտրոնացած ամերիկյան զորքերի կողմից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պնդելով, որ դա չպետք է դիտարկել որպես հարձակում այն երկրների վրա, որտեղ տեղակայված են բազաները:

«Ամերիկյան տարածքի վրա հարձակվելն անհնար կլիներ, բայց մենք կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա»,- ասել է նա:

Իրանն ու ԱՄՆ-ն երեկ բանակցություններ են անցկացրել Օմանում, կողմներն այն գնահատել էին դրական: Չնայած դրան, Վաշինգտոնը խստացրել է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն