Ջեյ Դի Վենսն անդրադարձավ Իրանում ընթացող հակակառավարական ցույցերի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը | armenpress.am

 armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցների կողքին է։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ պատասխանելով Իրանում ընթացող զարգացումների վերաբերյալ ամերիկացի լրագրողի հարցին։

«Մեր նախագահը հայտարարել է, որ մենք Իրանի խաղաղ ցուցարարների կողքին ենք, մենք նրանց սատարում ենք»,- ասաց Վենսը։

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ Վենսը նշեց, որ այս հարցի վերաբերյալ հետագա անելիքները որոշելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Իրանական կողմը ցույցեր հրահրելու համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն