ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի ԱԳ փոխնախարարի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ եվրոպական հարցերով փոխնախարար Բենժամեն Հադադի աշխատակազմի ղեկավար Թիերի Պեյրուի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ում արված գրառմամբ հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

Դեսպան Խաչատրյանն արդյունավետ է որակել ֆրանսիացի պաշտոնյայի հետ հանդիպումը՝ մանրամասնելով, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային կարևոր միջոցառումներին և ընթացիկ տարում նախատեսվող փոխադարձ բարձրաստիճան այցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն