Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ հայտարարության նախագիծը չներառվեց ԱԺ նիստի օրակարգում

ԱԺ լիագումար նիստի օրակարգում չներառվեց Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցութան նախաձեռնած հայտարարության նախագիծը:

Նախագծին դեմ քվեարկեց ՔՊ խմբակցությունը:

Ավելի վաղ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ «Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ-ի 2012թ. 1900-րդ բանաձևով նախատեսված չափանիշներին. «Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»:

Վարդանյանը շեշտել է, որ Հայաստանում մարդիկ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար։ Նա անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների կալանավորմանն ու նրանց դեմ հարուցված քրեական գործերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն