Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել | azatutyun.am

azatutyun.am  Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, առնվազն 25-ը վիրավոր է, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Ենթադրյալ հարձակվողը ինքնասպան է եղել։ Ոստիկանությունը առայժմ չի հրապարակում նրա ինքնությունը։ AFP-ի փոխանցմամբ՝ սկզբում կանադական լրատվամիջոցները հաղորդում էին, թե կրակողը կին է եղել, սակայն իրավապահները մանրամասներ դեռևս չեն բացահայտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն