Թրամփը դեմ է Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի վերահսկողության ընդլայնմանը | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իսրայելի գործողություններին, որոնք ուղղված են Հորդանան գետի Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության ընդլայնմանը:

«Ես դեմ եմ բռնակցմանը»,- ասել Է Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «Հորդանանի Արևմտյան ափից բացի այժմ քննարկելու բավական շատ թեմաներ կան»:

Ավելի վաղ պորտալը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Վաշինգտոնում անհանգստացած են Արևմտյան ափի նկատմամբ, այդ թվում՝ Պաղեստինի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, վերահսկողությունը զգալիորեն ընդլայնելու Իսրայելի անվտանգության կաբինետի որոշմամբ:

«Կայուն Արևմտյան ափն ապահովում է Իսրայելի անվտանգությունը և համապատասխանում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ներկա վարչակազմի նպատակին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն