Ըստ Փաշինյանի՝ նոր ատոմակայանի կառուցման հարցը ՀՀ-ն քննարկում է մի քանի երկրների հետ | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային և Մեծամորի ատոմակայանի փակման թեմային։  վարչապետը նշեց, որ Մեծամորի ատոմակայանի փակման պարտավորությունը Հայաստանը ստանձնել է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է Սերժ Սարգսյանի օրոք։

«Այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմակայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Հարավային Կորեա և Չինաստան»,– նշեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն