Փոխվարչապետի խոսքով` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ ռազմավարական կապերն ընդլայնելու և խորացնելու համար | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում՝ ընդլայնելու և խորացնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։

Այդ կարծիքը Իրանի Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Առկա քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության արդյունքում մեր երկրների միջև հարաբերություններն օրեցօր զարգանում են՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարօրության։ Բարձր ենք գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչած հայտարարություններն ՝ ի սատարումն ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, հատկապես այն շրջանում, երբ տարածաշրջանային զարգացումների բերումով Հայաստանն իրապես ուներ նման աջակցության կարիք»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էր ԻԻՀ նախագահի այցը Հայաստան, որի շրջանակում երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն