Դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Նորին մեծություն Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Բանգկոկի Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դեսպան Գևորգյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Թաիլանդի Թագավորը շնորհավորել է դեսպան Գևորգյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր առաքելության ընթացքում։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ջերմ և կառուցողական կապերը կարևոր հիմք են երկկողմ փոխգործակցության խորացման գործում, ինչպես նաև նպաստում են տարածաշրջանային և գլոբալ համագործակցության զարգացման նախաձեռնություններին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել Վահե Գևորգյանի և Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկեոուի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում այս տարի հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հայկական նախագահության առաջնահերթությունները և շնորհակալություն հայտնել Թաիլանդին COP17-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն