civilnet.am Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում տարանցիկ ուղիների ապաշրջափակմամբ՝ հատուկ շեշտադրելով Ջուլֆա–Նախիջևան–Երասխ երկաթուղու վերագործարկման կարևորությունը. Փետրվարի 11-ին Իրանի ազգային տոնի առթիվ ընդունելության ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, հայ-իրանական հարաբերություններին և Հայաստանում ԱՄՆ ներկայության ընդլայնմանը։
Շիրղոալմին նշել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հարցը։ Դեսպանը կոչ է արել ջանքեր գործադրել ինչպես «Արևելք-Արևմուտք», այնպես էլ «Հյուսիս-Հարավ» ուղիների ակտիվացման ուղղությամբ։
«Մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի Ջուլֆա-Նախիջևան-Երասխ երկաթուղին վերագործարկվի, քանի որ այն կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին։ Սա հսկայական ներուժ կստեղծի մեր բոլոր երկրների համար», – ասաց դեսպանը՝ հավելելով, որ Իրանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես տարանցիկ հանգույց և ակնկալում է պատմական խնդիրների պատճառով առաջացած խոչընդոտների վերացում։
Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջին այցին և ամերիկյան ներկայության ընդլայնմանը՝ դիվանագետը նկատեց, որ դա համընկել է Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարդ փուլի հետ, երբ Մասկատում ընթանում էին երկկողմ բանակցություններ։ Նա ընդգծեց, որ հայաստանյան պաշտոնյաները մշտապես վստահեցրել են Թեհրանին, թե թույլ չեն տա Իրանի դեմ որևէ սպառնալիքի ձևավորում։
«Բարեկամ Հայաստանի պաշտոնյաները մեզ միշտ ասել են, որ երբեք թույլ չեն տա Իրանի դեմ որևէ սպառնալիքի տարր առաջանա»,– նշեց Շիրղոալմին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում