Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան | 1lurer.am

1lurer.am Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Financial Times-ի հետ հարցազրույցում Հաքան Ֆիդանը նշել է միջուկային բանակցություններում կողմերի փոխզիջումների պատրաստակամության մասին:

Նրա խոսքով՝ իրանական կողմը գիտակցում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը: Իսկ Վաշինգտոնը, ըստ Ֆիդանի, կարող է հրաժարվել ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջից և համաձայնել սահմանված շրջանակներում հարստացմանը:

Թուրք դիվանագետի խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները պնդի, որ բոլոր հարցերը միաժամանակ լուծվեն, անգամ միջուկային խնդիրը տեղից չի շարժվի, իսկ դրա հետևանքը կարող է լինել նոր պատերազմը տարածաշրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն