Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այդ հատվածների վերականգնման շնորհիվ կապահովի կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի մոտ, ինչպես նաև Թուրքիայի երկաթուղիների հետ Ախուրյան գյուղի մոտ»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է:
Նա նշել է, որ այս խոշոր մարտահրավերը լուծելու համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման հնարավորության համար:
«Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդումը չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար»,- նշել է նա։