«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը փետրվարի 12-ին հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում է Ազգային ժողովը։

Պատգամավորներն անդրադարձել են 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքին, ընտրական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելմանը, ընտրացուցակներին, կուսակցություններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն