1lurer.am Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի օրը որոշելու համար քննարկումներ են ընթանում, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին: Նա նշել է, որ փետրվարի 6-ին Մասկատում տեղի ունեցած բանակցությունները «որոշ չափով լավ էին»: Լարիջանիի խոսքով՝ երկու կողմերն էլ ցանկանում են շարունակել քննարկումները, բայց նախ յուրաքանչյուր երկրում պետք է խորհրդակցություններ անցկացվեն, որպեսզի այդ բանակցություններն արդյունք տան:
Իրան-ԱՄՆ բանակցություններին է անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարարը: Հաքան Ֆիդանի խոսքով՝ կողմերը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում և պատրաստ են փոխզիջումների: Ֆիդանի համոզմամբ՝ իրանական կողմը գիտակցում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը: Իսկ Վաշինգտոնն, ըստ նրա, կարող է հրաժարվել ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջից և հանդուրժել հարստացում հստակ սահմանված շրջանակներում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։