Վեց եվրոպական երկիր հեռահար հարվածային հնարավորությունների զարգացման վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել | news.am

news.am Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարները մտադրության նամակ են ստորագրել՝ եվրոպական հեռահար հարվածային հնարավորությունների զարգացման վերաբերյալ։ Դրա մասին ասված է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լեհաստանի պաշտպանության նախարարության կայքում։

Համատեղ հաղորդագրությունը հաստատում է նրանց պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ELSA-European Long-Range Strike Approach նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է հեռահար հարվածային համակարգերի մշակմանը և համակարգմանը։

Փաստաթուղթն ամրագրում է երկրների քաղաքական հանձնառությունը՝ արագացնելու ժամանակակից հարվածային հնարավորությունների մշակումը, ձեռքբերումը և տեղակայումը, որոնք կարող են գործել զգալի հեռավորությունների վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն