Առաջին ընթերցմամբ ընդունվեց օտարերկրյա հեռուստաալիքներին վերաբերող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները:

Նախագիծը ընդունվեց 58 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ օրենքի կարգավորումները այսուհետ գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար.

Նաև առաջարկվում է արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը» և հնարավորություն տալ ՀՌՀ-ին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները այս դրույթը սուբյեկտիվ են անվանել՝ նշելով, որ այն տարընթերցումների տեղիք կարող է տալ՝ հաշվի առնելով, որ նշված չէ, թե ինչպես է որոշվելու՝ որևէ բան միջամտություն է, թե ոչ:

Ի պատասխան այս քննադատության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, թե ըստ իրեն՝ ինչը կարող է լինել միջամտություն, ինչը՝ ոչ: Նախարարը պնդել է, որ սուբյեկտիվության հարց չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն