Իրանը պատրաստ է զիջումների, եթե ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները․ Իրանի ԱԳ փոխնախարար | civilnet.am

civilnet.am Իրանը պատրաստ է զիջումների գնալ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացումը․ այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարարը՝ BBC-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Իրանն է խանգարում այս երկարատև բանակցային գործընթացի առաջընթացին։ Շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնագիր, բայց Իրանի հետ «շատ դժվար է» նման բան անել:

Թեհրանում BBC-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին ասաց, որ գնդակը «Ամերիկայի դաշտում է».

«Եթե նրանք անկեղծ են, համոզված եմ, որ կլինենք համաձայնագրի ճանապարհին»,- ասել է նա:

Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե չհասնեն համաձայնագրի՝ սահմանափակելու Իրանի միջուկային ծրագիրը, ընդ որում, ԱՄՆ-ն ավելացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի սկզբին անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանում։ Թախթ-Ռավանչին հաստատեց, որ երկրորդ փուլը տեղի կունենա Ժնևում երեքշաբթի օրը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն