Խաղաղության խորհրդի անդամները Գազայի հատվածին կհատկացնեն ավելի քան 5 միլիարդ դոլար. Թրամփ | 1lurer.am

1lurer.am  Խաղաղության խորհրդի երկրները խոստացել են Գազայի հատվածին հատկացնել ավելի քան 5 միլիարդ դոլար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«2026 թվականի փետրվարի 19-ին մենք նորից կհրավիրենք Խաղաղության խորհուրդը և կտեղեկացնենք, որ մասնակիցները խոստացել են ավելի քան 5 մլրդ դոլար հատկացնել Գազայի հումանիտար կարիքների և վերականգնման համար»,- գրել է նա Truth Social սոցցանցում։

Ավելին, Թրամփը նշել է, որ երկրները պատրաստ են հազարավոր զորքեր և ոստիկաններ ուղարկել՝ պաղեստինյան անկլավում կարգուկանոնը պահպանելու համար։ ԱՄՆ նախագահը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին «անհապաղ ամբողջական ապառազմականացում իրականացնել»։

Ըստ Associated Press-ի՝ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպմանը կմասնակցի առնվազն 20 երկրի պատվիրակություն։

Խաղաղության խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում հակամարտությունն ավարտելու ԱՄՆ նախագահի ծրագրի մի մասն է: Դրա ձևավորման մասին հայտարարվել է 2026 թվականի հունվարին։

Խորհրդին հրավիրվել է աշխարհի տարբեր ծայրերից մոտ 60 առաջնորդ, որոնցից մի քանիսը հիմնադիր անդամներ են։ Խաղաղության խորհրդի առաջին նախագահը Թրամփն է։ Խորհրդին անդամակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն