Կրեմլը կտրականապես հերքում է Նավալնիի թունավորման մեղադրանքները | factor.am

factor.am  Կրեմլը կտրականապես հերքում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մեղադրանքները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մի քանի երկրների կողմից տարածված համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Նավալնին թունավորվել է էպիբատինով, և որ միայն ռուսական պետությունն ուներ այն օգտագործելու հնարավորություն, գրում է Ինտերֆաքսը։

Հարցին՝ ինչպե՞ս է Կրեմլն արձագանքում այս հայտարարությանը, Պեսկովը պատասխանել է․ «Շատ բացասական։ Մենք, բնականաբար, չենք ընդունում նման մեղադրանքները. մենք համաձայն չենք դրանց հետ, դրանք համարում ենք կողմնակալ և որևէ բանով  չհիմնավորված։ Եվ, ըստ էության, մենք վճռականորեն մերժում ենք դրանք»։

Փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական գաղութում էպիբատինով, որը հարավաֆրիկյան գորտից ստացված թույն է։ Նման եզրակացության են հանգել անկախ հետազոտողները, որոնք վերլուծել են ռուս քաղաքական գործչի՝ ընտանիքի կողմից ստացված բիոպսիայի նմուշները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն