Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել փետրվարի 16-ին ժամը 15։26-ին։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։