Հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների նախնական թիվը

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ: Թիվը հրապարակված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված գրությունում:

Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753 ընտրող:

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն