Արաղչին հանդիպել է ԱԷՄԳ տնօրենի հետ | 1lurer.am

1lurer.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպում է անցկացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: Հանգամանալից տեխնիկական քննարկումները, Գրոսսիի խոսքով, տեղի են ունեցել ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցություններին ընդառաջ: Փետրվարի 17-ին Ժնևում կկայանա Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ կրկին Օմանի միջնորդությամբ:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է փոխզիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Նրա խոսքով՝ որպես փոխզիջման կամքի ապացույց՝ Իրանը կարող է քննարկել 60 տոկոս հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը:

Նա ևս մեկ անգամ կրկնել է՝ համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը և Իրանից չպահանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն