Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կներգրավվի Ժնևում Իրանի և Վաշինգտոնի միջև  միջուկային բանակցությունների երկրորդ փուլին, գրում է Al Jazeera-ն։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արդեն Շվեյցարիայում է՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններից առաջ հանդիպումներ ունենալու համար։

Հրապարակման մեջ նշվում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունը մնում է բարձր՝ կարևորագույն բանակցություններից առաջ, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղակայում է երկրորդ ավիակիրը, իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացնում է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի։

Թրամփը լրագրողներին ասել է, որ երեքշաբթի օրվա քննարկումները նշանակալի են։

«Ես անուղղակիորեն կներգրավվեմ այդ բանակցություններին։ Եվ դրանք շատ կարևոր կլինեն։ Իրանը շատ կոշտ բանակցող է»,- ասել է նա։

Գործարքի հեռանկարների մասին հարցին Թրամփը պատասխանում է, որ Իրանը դասեր է քաղել անցյալ տարվա հունիսին իր կոշտ մոտեցման հետևանքներից, երբ ԱՄՆ-ը միացավ Իսրայելի 12-օրյա պատերազմին Իրանի դեմ և ռմբակոծեց նրա երեք միջուկային օբյեկտները։ Հարձակումները տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների ֆոնին և հանգեցրին դրանց խափանման։

Այնուամենայնիվ, Թրամփը ենթադրում է, որ Թեհրանը մոտիվացված է այս անգամ բանակցելու։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն