Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին դրա համար տվել է 10-15 օր ժամանակ։ Այս մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը։

«Կա՛մ մենք համաձայնության կհասնենք, կա՛մ նրանց համար ցավալի կլինի…. Կարծում եմ՝ 10-15 օրը բավական կլինի։ Դա առավելագույնն է», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն գործարքի կհասնի «այս կամ այն եղանակով»։

Մինչ այդ, Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ առաջիկա տասը օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել է թե ոչ։ Նա նշել էր, որ եթե դա տեղի չունենա, «վատ բաներ կպատահեն»։

ԱՄՆ-ն ռազմական ուժեր է կուտակում տարածաշրջանում։ Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն Իրանին հարվածել արդեն իսկ առաջիկա հանգստյան օրերին, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն