Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի վարչապետի հետ

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ:

Այս մասին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:

Լիբանանի վարչապետ Սալամն իր հերթին հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին վերջինիս առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն