arm.sputniknews.ru ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագետ Սերգեյ Վերշինինին ազատել է փոխարտգործնախարարի պաշտոնից։ Համապատասխան հրամանը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
«Ազատել Սերգեյ Վասիլևիչ Վերշինինին ՌԴ ԱԳՆ փոխնախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ», – ասվում է հրամանագրում։
ՌԴ նախագահը Սերգեյ Վերշինինին Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակել։
Մեկ այլ հրամանագրով Ռուսաստանի նախագահը Եգիպտոսում ՌԴ նախկին դեսպան Գեորգի Բորիսենկոյին նշանակել է ՌԴ փոխարտգործնախարար։
Ավելի վաղ Բորիսենկոն զբաղեցնում էր Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանի և Կահիրեում Արաբական պետությունների լիգային կից ՌԴ լիազոր ներկայացուցչի պաշտոնները։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։