Երևանի փոխքաղաքապետը չբացառեց արդեն գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի անցկացումը | armenpress.am

armenpress.am Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային բոլոր փորձաքննություններն արդեն անցկացվել են։

Այս մասին փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, եթե ոչ այս տարվա ավարտին, ապա արդեն գալիք տարում կլինի նաև շինարարության մրցույթը։

«Եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք արդեն շինարարության մրցույթը։ Այդ փորձաքննությունը բավականին ձգձգվել էր, բայց այժմ մենք ունենք այդ արդյունքները, ինչը մեզ թույլ է տալիս գնալ մրցութային ճանապարհով»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն