factor.am Իրանում առնվազն 26 ցուցարար դատապարտվել է մահապատժի, հաղորդել է Նորվեգիայում գործող Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է Current time-ը։
Հարյուրավոր այլ ցուցարարներ, այդ թվում՝ անչափահասներ, մեղադրվում են հանցագործությունների մեջ, որոնց համար մահապատիժ է նախատեսվում։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալներն ու նրանց ընտանիքները ճնշման և սպառնալիքների են ենթարկվում՝ նման տեղեկությունների բացահայտումը կանխելու համար։
Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 16-ին Իրանի դատական համակարգի ղեկավարը հաստատել է «անկարգությունների և ահաբեկչական հարձակումների գլխավոր մեղավորներին հետապնդելու և պատժելու», ինչպես նաև «վճռականորեն և առանց մեղմության գործելու» հրամանը։
Հունվարի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կառավարությունը չունի բողոքի ցույցերի մասնակիցներին մահապատժի ենթարկելու ծրագրեր: Այնուամենայնիվ, նա զգուշացրել էր, որ եթե մահապատիժներ տեղի ունենան, կձեռնարկվեն շատ խիստ միջոցներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում