Մհեր Գրիգորյանը և Դանիար Իմանալիևը անդրադարձել են ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած մակրոտնտեսական ցուցանիշներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։

Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն