Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ | 1lurer.am

1lurer.am Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները:

«Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են վստահելի կառուցողական երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, հաջողությամբ իրականացնում են փոխշահավետ նախագծեր՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։ Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը թուրք գործընկերների հետ», – նշել է Ալեքսանդր Նովակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն