Բուժաշխատողները պահանջում են ԱԺ լսումներ կազմակերպել՝ քննարկելու ապահովագրական համակարգի բացերը

Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց:

Նրանք նշում են, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերի նվազում է գրանցվել՝ պայմանավորված աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ:

Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ կողմ են ապահովագրությանը, սակայն համակարգը ներդրվել է բազմաթիվ իրավական ակտերի բացակայությամբ և նախագծային փուլում, առանց պատշաճ իրազեկման թե՛ քաղաքացիներին, թե՛ բուժաշխատողներին, հիվանդանոցների հետ պայմանագրեր կնքված չեն եղել, հիմնադրամը ստեղծված չի եղել, ու մինչ այս էլ հայտնի չէ, թե ինչպես է այն ստեղծվել:

Նա նշեց, որ բուժաշխատողների աշխատավարձ չստանալը, չհաշվարկելը, թերի հաշվարկելը հենց այս բացերի հետևանքն են:

Նրանք նամակներ հանձնեցին ԱԺ նախագահին և բոլոր խմբակցություններին՝ պահանջելով թեմայի վերաբերյալ լսումներ կազմակերպել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն