Հարձակման դեպքում Իրանի պատասխանը կատաղի կլինի. Բաղերի | azatutyun.am

azatutyun.am  «Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում մեր պատասխանը կատաղի բնույթ կկրի», – այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղերին։

«Նույնիսկ սահմանափակ ծավալի հարվածները դիտարկվելու են որպես ռազմական ագրեսիա։ Եվ ցանկացած պետություն իրավունք ունի ագրեսիային արձագանքել ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքի շրջանակներում», – պնդել է Բաղերին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ֆոնին երկու երկրները ընդհանուր համաձայնության չեն գալիս։ Փետրվարի 17-ի բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, իսկ Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան «կարմիր գծերը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն