hetq.am «Սրբազան պայքար»-ի գործով դատարանն այսօր` փետրվարի 23-ին, քննարկեց մեղադրյալներ Կարո Օկումուշյանի, Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի խափանման միջոցների հարցը։ Դատարանը որոշեց վերացնել Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքը։ Եվ միայն Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Թեև դրան, Կարո Օկումուշյանի պաշտպանը միջնորդել էր փոփոխել խափանման միջոց տնային կալանքը և փոխարենը կիրառել համակցված խափանման միջոցներ, որպեսզի Կարո Օկումուշյանը կարողանա աշխատել որպես վարորդ և վարկերի ամսական վճարումները կատարել։
Մեղադրյալ Արթուր Սարգսյանն էլ հայտնել էր, որ Կարո Օկումուշյանն ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտականությունները, եղել է իր ընտանիքի վարորդը։
Սակայն, դատարանի որոշմամբ՝ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց՝ հաշվի է առվում, որ քրեական վարույթը նախնական դատալսումների փուլում է գտնվում, և իրավաչափության պայմանները չեն փոփոխվել։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց նաև երկարաձգել մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի տնային կալանք կիրառված խափանման միջոցի ժամկետը։
«Մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ հայտնվելով՝ մեղադրյալը կարող է չկատարել իր վրա Քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները»,- նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում