Տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում փետրվարի 23-ին ժամը 15։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` ծառայության կողմից իրականացվել են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։

Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն