Ժնևի բանակցություններում Ռուսաստանը ընտրությունների հարց չի բարձրացրել, պահանջը Դոնբասն է. Բուդանով | armenpress.am

armenpress.am Ժնևում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ընտրությունների հարց չի բարձրացրել, իսկ հիմնական պահանջը Դոնբասի փոխանցումն է եղել։

Այս մասին Կիևում անցկացվող Justice Conference-ի շրջանակում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Որքան էլ տարօրինակ է, ռուսները, առնվազն այս անգամ, այդ հարցին ընդհանրապես չեն անդրադարձել։ Տարածքները գլխավոր հարցն են, մնացած ամեն ինչ երկրորդական է իրենց համար, ինձ այդպես է թվում։ Տվեք մեզ Դոնբասը՝ դա նրանց դիրքորոշումն է»,- ասել է Բուդանովը լրագրողներին։

Նա չի բացառել, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 26-27-ին։

Բուդանովի խոսքով՝ ռազմագերիների փոխանակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։

«Մենք աշխատում ենք դրա վրա։ Հուսով եմ, որ այս շաբաթ դա տեղի կունենա»,-ասել է նա՝ հավելելով, որ խոսքը զգալի թվի մասին է՝ ավելի մեծ, քան նախորդ փոխանակման ընթացքում։

Բուդանովը ընդգծել է, որ դիվանագիտության և գործընկերների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ, Ուկրաինան քայլ առ քայլ առաջ է շարժվում դեպի արդյունք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն